Աշնանային առաջին խաղի ամփոփում
Ինչպես և կանխատեսվում էր, ինտելեկտուալ խաղերի աշնանային մրցաշարի մեկնարկն ավելին քան տպավորիչ էր։ Այս անգամ մասնակցության հայտ էր ներկայացրել միանգամից 11 թիմ, և մի պահ տպավորություն էր, թե նույնիսկ Մարմարյա սրահն է փոքր։ Բավականին գովելի էր թիմային ինտելեկտուալ խաղերի շրջանակում տեսնել նոր դեմքերի՝ հատկապես 10-րդ դասարանցիների, և չափազանց հաճելի էր խաղի ընթացքում հարցերի մեջ խորասուզվող սովորողների դեմքերին տեսնել ամենատարբեր հույզեր ու էմոցիաներ։ Խաղը բաղկացած էր երկու փուլից ․ նախ հնչեց 12 հարց՝ «Ի՞նչ , որ տե՞ղ, երբ՞» խաղային ձևաչափով, ապա՝ 5 փաստաշար (յուրաքանչյուրը 5 հուշումով)։ Ինչպես և սպասվում էր, հիմնական պայքարն ընթացավ ինտելեկտուալ խաղերի մոտ 3 տարվա փորձ ունեցող թիմերի միջև։ Առաջին փուլում «Փիղ» և «Բազեներ» թիմերը դրսևորեցին համառ պայքար՝ 12 հարցից ճիշտ պատասխանելով համապատասխանաբար 9-ին և 8-ին։ Սակայն փաստաշարերի փուլում ավելի հաջողակ գտնվեցին «Բազեները»՝ ճանաչվելով առաջին խաղի հաղթող։ 10-րդ դասարանցիներից կազմված «Նովա» թիմը փայլուն մասնակցություն ունեցա...


.jpg)

.jpg)



