Հրավեր․ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» բաց մրցույթ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Քրոնոս» գիտակների ակումբը կրթահամալիրում իրականացվող ամենամյա բաց մայիսյան հավաքի շրջանակներում հայտարարում է բաց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի մրցույթ։ Խաղին կարող են մասնակցել Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների մինչև վեց հոգիանոց թիմեր, որոնք նախօրոք պետք է լրացնեն մասնակցության հայտը։ Խաղը տեղի կունենա մայիսի 13-ին, ժամը 14:00-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցի Մարմարյա սրահում։ Խաղը կանցկացվի երեք փուլով, որոնցից յուրաքանչյուրի ժամանակ կտրվի ութական հարց․ յուրաքանչյուրին պատասխանելու համար կունենաք մեկ րոպե ժամանակ։ Կհաղթի այն թիմը, որը կպատասխանի ավելի շատ հարցերի։ Արդյունքների հավասարության դեպքում կհնչեն լրացուցիչ հարցեր։
Մասնակցության հայտ
Հարցերի օրինակներ
Մասնակցության հայտ
Հարցերի օրինակներ
Խաղ 3
Համակարգող՝ Էմանուել Ագջոյան
էլ հասցե՝ e.agjoyan@mskh.am
հեռ․ (098) 77-58-15

Comments
Post a Comment