Ակումբի գործունեության օրացույց

1. Համակցված Ձևաչափ

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» և «Փաստաշար» ձևաչափերով համակցված մրցումներն անցկացվում են ըստ սեզոնների՝ աշնանային, ձմեռային, գարնանային, ամառային։ Յուրաքանչյուր սեզոնի համար նախատեսված է երեք խաղ։ Սեզոնի հաղթող է ճանաչվում երեք խաղերի արդյունքում լավագույն արդյունք ցուցաբերած թիմը։

Յուրաքանչյուր սեզոնի մեկնարկից առաջ թիմերը գրանցում են իրենց մասնակիցներին, որոնք մինչև սեզոնի ավարտ փոփոխման ենթակա չեն։

Ժամանակացույց

  • Աշնանային սեզոնի մեկնարկը տրվում է Սեպտեմբերի 24-ին։ Աշնանային մրցաշարի երկրորդ խաղը տեղի կունենա Հոկտեմբերի 14-ին, Երրորդ խաղը Նոյեմբերի 4-ին։ Աշնանային խաղերը կեզրափակվեն Նոյեմբերի 12-ին, Սեբաստացու գավաթ բաց մրցաշարով, որին ակնկալում ենք այն դպրոցների մասնակցություն, կրթահամալիրից կմասնակցեն աշնանային մրցաշարում լավագույն արդյունք ցույց տված թիմերը։  
  • Ձմեռային սեզոնը նախատեսվում է անցկացնել ձմեռային ճամբարի ընթացքում՝ լրացնելով ճամբարային գործունեությունը։ Խաղերը նախատեսվում են անցկացնել յուրաքանչյուր շաբաթ։
  • Գարնանային սեզոնի խաղերը կկայանան մարտ, ապրիլ և մայիս ամիսների առաջին շաբաթվա հինգշաբթի օրերին։
  • Ամառային սեզոնը նախատեսվում է անցկացնել ամառային ճամբարի ընթացքում՝ լրացնելով ճամբարային գործունեությունը։ Խաղերը նախատեսվում են անցկացնել յուրաքանչյուր շաբաթ։

 

2. «Թոփ 20»

«Թոփ 20» թիմային ինտելեկտուալ խաղը (խաղում են երեք հոգանոց թիմերով) նախատեսվում է անցկացնել յուրաքանչյուր ուսումնական տարի երկու անգամ։ Քանի որ այն անցկացվելու է լիգայի մրցակարգով, տևողությունը կախված է մասնակից թիմերի քանակից։

  • Ձմեռային փուլ: Թիմերի հայտագրումը կտրվի Նոյեմբերին իսկ մրցաշարը անց կացվի ձմեռային ճամբարի ընթացքում։   արձակուրդներից հետո։ Խաղերը կմեկնարկեն «Սեբաստացու օրեր» կրթահամալիրում նախագծի շրջանակներում։
  • Ամառային փուլ: Մեկնարկը կտրվի մայիսին, անց կացվի ամառային ճամբարի շրջանակներում

 

3. «Սեփական Խաղը»

«Սեփական խաղը» անհատական ինտելեկտուալ մրցաշարն անցկացվում է օլիմպիական մրցակարգով և ընդգրկվում է ամառային ու ձմեռային ճամբարի օրացույցում։ Կախված մասնակիցների քանակից՝ կարող է տևել երկու կամ երեք օր։ Ձմեռային ճամբարի ընթացքում կազմակերպվելու է 12-րդ դասարանցիների սովորողն սովորեցնող նախագծի շրջանակներում, մասնակիցներ Ռոբերտ Աթայան, Արեն Կարսեցյան, Մելանյա Քեքեջյան։

 

4. Լրացուցիչ Մրցաշարեր

  • Ֆուտբոլային ինտելեկտուալ մրցաշար: Կրթահամալիրում «Դավիթ Գևորգյան» հուշամրցաշարին ընդառաջ՝ ֆուտբոլային խաղերի վիճակահանությունից առաջ, անցկացվում է ֆուտբոլային ինտելեկտուալ մրցաշար, որին հաջորդում է խաղացանկի բաշխումն ու վիճակահանությունը։
  • Դասարանական խաղեր: Ակումբում ընդգրկված տասներկուերորդ դասարանի սովորողները՝ ակումբի ղեկավարի աջակցությամբ, որպես իրենց նախագիծ՝ կազմակերպում են ինտելեկտուալ խաղեր կրթահամալիրի 6-րդ դասարանցիների համար։
  • Բացի վերոհիշյալից նաև նախատեսվում են այլ խաղեր ու նախագծեր փոքր տարիքի սովորողների համար։

Comments

Popular Posts