Ակումբի գործունեության ծրագիր
«Քրոնոս» գիտակների ակումբ
«Կարևորը ոչ միայն մասնակցությունն է»
«Մխիթար
Սեբաստացի» կրաթահամալիրում գործ «Քրոնոս» գիտակների ակումբի նպատակներն են
·
Զարգացնել սովորողների տրամաբանական, վերլուծական և
ստեղծագործական մտածողությունը։
·
Նպաստել բազմաբնույթ գիտելիքների ձեռքբերմանը հետաքրքիր և
մրցակցային միջավայրում։
·
Խթանել սովորղների համագործակցությունը, թիմային աշխատանքը,
նպաստել ինքնավստահության ավելացմանը։
·
Ձևավորել ինտելեկտուալ մշակույթ և առողջ մրցակցային ոգի կրթահամլիրում։
·
Նպաստել կրթահամլիրում մրցունակ թիմերի ձևավորմանը, ինչպես
սովորողների՝ այնպես էլ դասավանդողների շրջանակում:
Ակումբի գործունեության հիմնական
ուղղությունները
·
Մշակել ու կազմակերպել տարբեր ձևաչափի անհատական և
ինտելեկտուալ խաղեր
·
Համգործակցել Հայաստանում ինտելեկտուալ շարժամ աջակից
կազմակերպությունների հետ
·
Կազմակերպչական հարցերում սովորղների ընդգկում
·
Տարատարիք սովորողների համար խաղ-մրցույթների կազմակերպում
Ակումբի
անդամների գործունեությունը
Ակումբի
գործունեությունը համակարգում է ակումբի ղեկավարը, ով հանդիսանում է կրթահամալիրի դասավանդող
և ունի ինտելեկտուալ խաղերի մասնակցության և կազմակերպման փորձ:
Ակումբի
ղեկավարը պատասխանատու է
·
Սահմանված ժամանակացույցի համաձայն նախատեսված ձևաչափերի
խաղերի կազմակերպման և անց կացման համար:
·
Վարել ակումբի բլոգը
·
Կապեր հաստատել շահագրգիռ կազմակերպությունների հետ
·
Համակարգել ակումբի մնացած մասնակիցների աշխատանքը
Ակումբի անդամ կարող է յուրաքանչյուր սովորող՝ առանց տարիքային սահմանափակման, ովքեր ցանկություն կհայտնեն իրենց աջակցությունը
ունենալ խաղերի կազմակերպման և ակումբի նպատակների իրագործման հարցում:
Comments
Post a Comment