Ինտելեկտուալ խաղերը ուսումնական պրոցեսում
Կարևոր է շեշտել, որ ներկայացված խաղային ձևաչափերը ունիվերսալ են. դրանք կիրառելի են բոլոր առարկաների համար և թույլ են տալիս ստեղծել հատուկ թեմատիկ բովանդակություն՝ ըստ դասավանդվող նյութի։ Անց կացվող սեմինարների նխատակն է դասավանդողներին ծանոթացնել խաղային մոդելների հետ, լսել առաջարկներ ձևաչափերը ընդլայնելու ու նոր ձևաչափեր ստեղծելու համար։
1. Թեմատիկ ձևաչափ
Այս ձևաչափը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է թվայնացնել մշակութային ժառանգությունը և այն դարձնել ինտերակտիվ ուսումնական նյութ։
Ձևաչափի հղումը.
Թումանյանական աշխարհ Կիրառելիություն. Հիանալի է գրականության, պատմության կամ արվեստի դասերին՝ կոնկրետ հեղինակի կամ դարաշրջանի շուրջ հատուկ թեմատիկա ստեղծելու համար։
Այս նախագի նպատակն է կոնկետր թեմայի շուրջ տարաբնույթ խաղային մոդենելի կիրառումը։
2. «Ի՞նչ, որտեղ, ե՞րբ» ձևաչափերի շարք
Սրանք մեր հիմնական գործիքներն են, որոնք զարգացնում են թիմային տրամաբանությունը։ Ուսուցիչը կարող է ընտրել բարդության և դինամիկայի իրեն հարմար տարբերակը.
Դասական թիմային խաղ .
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»
3. Մենամարտի ձևաչափ
Այս ձևաչափը նախատեսված է անհատական գիտելիքների և արագ արձագանքման ստուգման համար։
Ձևաչափի հղումը.
Ցանցային դուել Կիրառելիություն. Կարելի է օգտագործել ցանկացած առարկայի շրջանակում՝ երկու աշակերտի միջև արագ «մտավոր մենամարտ» կազմակերպելու համար։
4. Փաստաշար-քվեստ
Ձևաչափ, որտեղ աշակերտը սովորում է կառավարել հուշումները և վերլուծել փաստերը։
Ձևաչափի հղումը.
Սեբաստիացիական փաստաշար Կիրառելիություն. Կիրառելի է բոլոր տեսակի դասընթացների համար, որտեղ արժևորվում է փաստերի համդրումը որպես ուսուցման միջոց։
5. Աշխարհագրական և վիզուալ ձևաչափ
Ձևաչափի հղումը. Խաչվող ուղղիներ
Geo Կիրառելիություն. Թույլ է տալիս տեսողական հանելուկների միջոցով գտնել հայտնի երևույթների համապատասպանությունը, կիրառելի է անխտիր բոլոր առարկաների համար
6. Վարկանիշային համակարգ
Որպեսզի ինտելեկտուալ շարժումը լինի շարունակական, մենք կիրառում ենք արդյունքների ամփոփման այս ձևաչափը։
Ձևաչափի հղումը.
Հրաշալի քսանյակ Կիրառելիություն. Ուսուցիչները կարող են ստեղծել իրենց առարկայի վերաբերող վարկանիշային աղյուսակ։
7. «Սեփական խաղ» ձևաչափ
Սա ամենաճկուն և սիրված ձևաչափերից է, որը թույլ է տալիս մեկ խաղի շրջանակում ընդգրկել տարբեր բարդության և տարբեր թեմաների հարցեր։ Այն սովորեցնում է աշակերտին գնահատել սեփական ուժերը և ճիշտ ընտրություն կատարել։
Ձևաչափի հղումը.
Սեփական խաղը Կիրառելիություն. Այս խաղային մոդերը բավականին տարածված է, կարող է ունենալ ցանկացած թեմատիկ բնույթ, ինչպես թեմաներն են ցույց տալիս կիրառելի բոլոր առարկաների համար։
8. Դասական ընտրություն
Սա ամենատարածված խաղային ձևաչափերից է, երբ տրվումէ իմացական հարց ընտրության 4 տարբերակով, որից միայն մեկն է ճիշտը։
Ձևաչափի հղումը. Ընտրության տարբերակով
Կիրառելիություն. Այս խաղային մոդերը բավականին տարածված է, կարող է ունենալ ցանկացած թեմատիկ բնույթ, կիրառելի բոլոր առարկաների համար։ Հատկապես օգտակար է թեսթային աշխատանքների նախապատրաստման համար։
Ձևաչափի հղումը. Ընտրության տարբերակով
Կիրառելիություն. Այս խաղային մոդերը բավականին տարածված է, կարող է ունենալ ցանկացած թեմատիկ բնույթ, կիրառելի բոլոր առարկաների համար։ Հատկապես օգտակար է թեսթային աշխատանքների նախապատրաստման համար։

Comments
Post a Comment