Աշնանային մրցաշարի մեկնարկ
Հարգելի
՛ սովորողներ,
Բարի ավանդույթի համաձայն՝ իմացության ու տրամաբանության
ստուգատեսը կուղեկցի ձեզ տարվա բոլոր եղանակներին։ Առաջինը «Աշնանային մրցաշարն»
է, որի մեկնարկային հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում։
Մրցույթն անցկացվելու է 3 փուլով, իսկ ուժեղագույնը կորոշվի
3 խաղերի արդյունքների հանրագումարով։ Խաղերն իրենց մեջ կհամադրեն «Ի՞նչ, որտե՞ղ,
ե՞րբ» և «Փաստաշար» խաղային ձևաչափերի լավագույն էլեմենտները՝ պարգևելով
անմոռանալի ինտելեկտուալ վայելք։
Մրցաշարի յուրաքանչյուր խաղին կարող են մասնակցել մինչև վեց
հոգանոց թիմեր
Աշնանային մրցաշարին մասնակցելու և ձեր գիտելիքները
փորձելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը։
Մաղթում ենք բոլորին անսպառ էներգիա և հաղթական ոգի։ Չէ՞ որ կարևորը ոչ միայն մասնակցությունն է,
այլև իմացության ու հաղթանակի բերկրանքը:
«Քրոնոս» գիտակների ակումբ


Comments
Post a Comment