Նոր խաղային մրցաշար
Թոփ 20
Թիմային ինտելեկտուալ խաղերի ձևաչափ է, որը հիմնված է գիտելիքի, տրամաբանության և փաստերը համադրելու և արագ կողմնորոշվելու վրա: Այս դեպքում գործ ունենք տարբեր հաստատված աղյուսակների հետ, որոնցով կազմում ենք քսանյակներ, որոնցից հետո փորձում ենք գուշակել յուրաքանչյուրի զբաղեցրած
հորիզանականը, քանի որ ամենաբարձր հորիզոնականում զբաղեցնողին գտնելն ավելի հեշտ է, ուստի միավորն էլ ավելի քիչ է, քան ավելի ցածր հորիզոնականում գտնվողինը: Օրինակ ավելի հեշտ է գուշակել, որոնք են ամենամեծ երկրները, քան քսաներորդ հորիզոնականինը: Խաղի ընթացքում յուրաքանչյուր պատասխանի հորիզոնականի համապատասխան թիմը ստանում են նույնքան միավոր, հաղթում է այն թիմը, որը ավելի շատ միավոր է վաստակում:
Քանի որ այս խաղի պարագայում, շատ կարևորը պատասխանելու հաջորդականությունը, ուստի այն որոշվում է նախնական հարցով, որի պատասխանը թվային մեծություն է, սկսում է այն թիմը, որի պատասխանը ամենամոտն է: Խաղին կարող են մասնակցել երեք հոգուց բաղկացած թիմերը։ Մրցաշարը տեղի կունենա օլիմպիական մրցակարգով։ Բոլոր ցանկացողները պետք է լրացնեն հետևյալ հայտը։
Comments
Post a Comment