Քրոնոս գիտակների ակումբի գործունեություն 2025-2026 տարվա ամփոփում

 


Ուսումնական տարվա մեկնարկը իմ համար նշանակալից դարձավ «Քրոնոս» Գիտակների ակումբի հիմնադրմամբ, որը նշանակում էր ավելի քան մեկ տասնամյակ անց կրթահամալիրում կրկին մշտական հիմունքներով գործելու է գիտակների ակում։ Նախ և առաջ մինչ պաշտոնապես ակումբը հիմնադրելը կար արդեն իսկ կուտակված հսկայական փորձ և խաղային ձևաչափերի մշակման և  խաղերի կազմակերպման հարցում։

«Քրոնոս» անունը որոշելուց հետո առաջին կարևոր քայլը ակումբի գործունեության ծրագրի մշակումն էր, որը ողջ տարվա ընթացքում մնաց անփոփոխ, ուղղորդելով ակումբի գործունեության ողջ ընթացքը։  

Ակումբի գործունեության մեկնարկը նշանավորվեց խաղային ձևաչափերի մշակմամբ և կանոնների սահմանմամբ։ Իհարկե այս  ուսումնական տարվա ընթացքում առաջարկվող խաղային ձևաչափերը ավելացան առավել մեծացնելով սովորողների հետաքրքրությունը։

Ակումբի գործունեության հաջորդ կարևոր կետը օրացույցի կազմումն էր, որը այս անգամ բավականին խիտ ու համակարգված ստացվեց։  Արդեն պատահական խաղային ժամանակացույցը փոխարինվեց կայուն ձևավորված սեզոնային մրցաշարերով։

Ուսումնական տարվա ընթացքում տեղի ունեցավ նաև այլ խաղային ձևաչափերի կիրառում, որոնց մի մասը անսպասելի մեծ հաջողություն ունեցան՝ հաջողությամբ ներխուժելով ակումբի օրացույց։

«Քրոնոս» գիտակների ակումբի գործունեության կարևոր կետերից էր համագործակցության ապահովումը, որը տեղի ունեցավ կրթահամալիրում թումանյանական օրերի ընթացքում՝ ընդգրկելով այդ օրերի թեմատիկան։ Որպես մանկավարժ՝ ինձ համար այս տարվա ամենամեծ ու կարևոր ձեռքբերումներից մեկն այն էր, որ նախաձեռնությունը սահուն կերպով փոխանցվեց հենց սովորողներին։ Եթե սկզբում նրանք միայն մասնակից էին, ապա այսօր նրանք անձամբ են կազմում հարցաշարեր, մշակում կանոններ և անցկացնում մրցաշարեր։

Խաղերի կազմակերպմանը զուգահեռ տեղի ունեցավ խաղերի թվայնացում, ինչը հնարավորություն տվեց ընդլայնել մասնակիցների աշխարհագրությունը։

Ակումբային գործունեության ընթացքում կարևոր դեր ունեին ամառային և ձմեռային ուսումնական ճամբարները, որոնց ընթացքը հիմնականում լցված էր ակումբային գործունեությամբ, խաղային ձևաչափերի մշակում ու կիրառում։

Մանկավարժական գարնանային ճամբարի ընթացքում կրթահամալիրի և այլ դպրոցների մոտ 30 հոգանոց խմբի համար կազմակերպվեց ուսուցողական սեմինար «Ինտելեկտուալ խաղեր դասապրոցեսում» թեմայով, որտեղ ներկայացվեց ոչ միայն կրթահամալիրում կիրառվող խաղային ձևաչափերը, այլ նաև հնարավորություն ընձեռնվեց տեսնել դրանց կիրառությունը բոլոր առարկաների դասավանդման ժամանակ։

Այս ուսումնական տարվա ընթացքում ակումբի գործունեությանը վերաբերող մանկավարժական մոտեցումներով հանդես եմ եկել նաև «Դպիր» մանկավարժական հանդեսում՝ «Հեծանիվ, որն անընդհատ առաջ է շարժվում» և «Թումանյանական աշխարհ» ուսումնական նախագիծ հոդվածներով։

Մայիսյան հավաքի շրջանակներում տեղի ունեցավ նաև ակումբի գործունեության բաց հաշվետվությունն ու կլոր սեղանը, որտեղ և ընդգծվեցին հաջորդ ուսումնական տարվա անելիքներն ու ակումբի զարգացումը։

«Քրոնոս» գիտակների ակումբի գործունեության հաջողության մասին ամենակարևոր փաստը տարեվերջում սովորող Ավետ Չամսարյանի հետազոտական աշխատանքի պաշտպանությունն էր, որը վերնագրված էր «Ինտելեկտուալ խաղերը կրթահամալիրում»։

 

                                                                                                                                  

 

Comments