Առաջին քայլը կատարված է



 


Ի թիվս մի շարք կարևոր իրադարձությունների, ապրիլի 15-ին Հյուսիսային համալսարանում մեկնարկեցին կրթական հաստատության հիմնադրման 30-ամյակին նվիրված ինտելեկտուալ խաղերը: Քանի որ խաղն անցկացվում էր դպրոցականների միջև, կրթահամալիրի ավագ դպրոցը ևս պատշաճ ներկայացավ մրցմանը։ Կրթահամալիրի հավաքական թիմը, որը կազմված էր 11-րդ և 12-րդ դասարանցիներից, մրցում էր Ապագա համայնքի միջնակարգ դպրոցի և «Մխիթար Հերացու» անվան ավագ դպրոցի սովորողների հետ։ Հյուսիսային համալսարանի լեփ-լեցուն դահլիճում մոտ մեկ ժամ տևած մրցապայքարի արդյունքում որոշվեց, թե վերոհիշյալ թիմերից որն է անցնելու եզրափակիչ։ Չնայած և՛ խաղի ձևաչափը, և՛ հարցերի բնույթը հեռու էին «Քրոնոս» գիտակների ակումբի որդեգրած սկզբունքներից, սակայն համառ պայքարում կրթահամալիրի թիմը կարողացավ հաղթանակ տանել՝ ապահովելով իր տեղը եզրափակիչում։ Սպասենք ապագա զարգացումներին։

Comments

Popular Posts