Մայիսյան մրցաշար

 «Քրոնոս» գիտակների ակումբը, ամենամյա բաց մայիսյան հավաքի շրջանակներում, հայտարարում է  «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղ-մրցույթ՝ հատուկ միջին դպրոցի  սովորողների համար։ Հատկանշական է, որ այս նախագիծն ամբողջությամբ նախաձեռնվել, կազմակերպվել և անցկացվելու է ավագ դպրոցի սովորողների կողմից 

Խաղին կարող են մասնակցել Միջին դպրոցի սովորողներից կազմված մինչև 6 հոգանոց թիմեր։ Մասնակցության համար անհրաժեշտ է նախօրոք կազմել թիմ և լրացնել առցանց հայտը։

Խաղի մանրամասները՝

  • Օրը՝ Մայիսի 6

  • Ժամը՝ 13:45

  • Վայրը՝ Մայր դպրոցի մարմարյա սրահ

Խաղի կանոնները՝

  • Խաղը տեղի կունենա երեք փուլով։

  • Յուրաքանչյուր փուլում կհնչի 8-ական հարց:

  • Ամեն հարցի քննարկման և պատասխանի համար թիմերին կտրվի 1 րոպե ժամանակ։

  • Կհաղթի այն թիմը, որը կտա ամենաշատ ճիշտ պատասխանները։ Հավասար արդյունքների (միավորների) դեպքում կհնչեն լրացուցիչ հարցեր՝ հաղթողին որոշելու համար։

    Մասնակցության հայտ

Comments

Popular Posts