Դեպի եզրափակիչ

Ինչպես արդեն տեղեկացրել էի, մեր կրթահամալիրի ավագ դպրոցի «Գիտակների» թիմը մասնակցում է Հյուսիսային համալսարանի կողմից ավագ դպրոցների միջև անցկացվող ինտելեկտուալ մրցաշարին։ Թեև մրցաշարի կազմակերպման վերաբերյալ իմ կարծիքն արդեն հայտնել էի, բայց դա բնավ չխանգարեց մեր սովորողներին հաղթահարել բոլոր արգելքներն ու հայտնվել եզրափակչում։

Վճռորոշ խաղը տեղի կունենա ապրիլի 28-ին՝ ժամը 13:00-ին, Հյուսիսային համալսարանում։ Եզրափակչում մեր թիմն ուժերը կչափի Երևանի թիվ 46 և Գեղակերտի միջնակարգ դպրոցների սովորողների հետ։

Մաղթենք մեր խելացի մասնակիցներին հաջողություն և վստահ հաղթանակ։


Comments

Popular Posts