Աշնանային մրցաշար, վերջին խաղ

  Հարգելի՛ սովորողներ,

«Քրոնոս» գիտակների ակումբը սիրով տեղեկացնում է «Աշնանային մրցաշարի» եզրափակիչ՝ 3-րդ վճռորոշ հանդիպման մասին։

Հոկտեմբերի 14-ին կայացած երկրորդ խաղն էլ ավելի սրեց մրցաշարային ինտրիգը։ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» փուլում «Կամերա 5» թիմը՝ 12 հարցից 8 ճիշտ պատասխանով, լուրջ հայտ ներկայացրեց հաղթանակի համար, սակայն փաստաշարերի փուլում փորձն իր խոսքն ասաց․ խաղի հաղթող ճանաչվեց «Փիղ» թիմը, 2-րդ տեղը զբաղեցրեց «Կամերա 5»-ը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց 10-րդ դասարանցիների «Մագնուս» թիմը։

Երկու խաղերի հանրագումարով՝ եզրափակիչ փուլից առաջ մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․

ԹիմՀորիզոնականՄիավոր
Փիղ15
Բազեներ23
Կամերա 532
Նովա41
Մագնուս41

Մրցաշարի հանգուցալուծումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին, ժամը՝ 14:00-ին՝ Մարմարյա սրահում։

Խաղային ձևաչափը մնում է անփոփոխ․

  • 1-ին փուլ՝ 12 տրամաբանական հարց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ձևաչափով։

  • 2-րդ փուլ՝ 5 փաստաշար (յուրաքանչյուրը 5-ական հուշումով)։

Սա եռափուլ մրցաշարի վերջին և վճռորոշ խաղն է։ Միավորների տարբերությունը մեծ չէ, ուստի յուրաքանչյուր հարց կարող է ճակատագրական լինել չեմպիոնական տիտղոսի համար պայքարում։ Սպասում ենք ինչպես առաջատար թիմերին, այնպես էլ նոր մասնակիցների, որոնք պատրաստ են փոխել մրցաշարային աղյուսակի պատկերը։

Սպասում ենք բոլորիդ Մարմարյա սրահում։ Մաղթում ենք հաջողություն և հետաքրքիր պայքար։

«Քրոնոս» գիտակների ակումբ

Comments