Հաղթանակ ԵՊՀ-ում
Արդեն ուրբաթ երեկո էր, երբ պատահական տեղեկացանք, որ ԵՊՀ-ի ուսանողական խորհուրդը
հատուկ դպրոցականների համար «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ« խաղային ձևաչափով մրցույթ է կազմակերպում,
իսկ գրանցմանը մնացել է մի քանի ժամ։ Քանի որ կրթահամալիրում «Քրոնոս» գիտակների ակումբի
կողմից կազմակերպվող մրցույթները ամենամսյա են, ապա թիմը հավաքելն ու գրանցվել բավականին
արագ ստացվեց։ Ստացվեց այնպես, որ կրթահամալիրը ներկայացնող թիմը հավասարակապես կազմված
էր թիմային խաղերից հայտնի «Փիղ» և «Բազե» թիմերից՝ յուրաքանչյուրը երեքական մասնակցով։
Արդեն խաղի օրը Պալեանների սրահում հավաքվել էին մեկ տասնյակի չափ տարբեր թիմեր, որոնք
ներկայացնում էին Հայաստանի ամենատարբեր կրթական հաստատությունները։
Առաջին փուլի մեկնարկը կարծես թե հաջող չէր, քանի որ մի քանի անցանկալի վրիպումներ
ունեցանք, սակայն առաջին փուլի երկրորդ մասում, մի փոքր լարերով ուժերը մնացինք առաջատարների
շարքում։ Քանի որ խաղի երկրորդ փուլը երաժշտական էր, որ ընդհանուր ծաղ մրցույթի վրա
չէր ազդում սովորողները հնարավորություն ստացան մի քիչ լիցքաթափվելու։ Վճռորոշ երրորդ
փուլը թիմը գրեթե անսխալ խաղ ցուցադրեց, և առաջ անցնելով բոլոր մրցակիցներից վստահորեն
գրավեց առաջին տեղը։
Ապրեք տղաներ․․․



Comments
Post a Comment