Աշնանային մրցաշարի երկորդ փուլի ամփոփում

 Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ թիմային ինտելեկտուալ խաղերի աշնանային մրցաշարի երկրորդփուլի խաղը։ Այս անգամ էլ խաղը բավականին հետաքրիր ընթացք ու վերջնական արդյունք ունեցավ։ Խաղի առաջին փուլում, որը կազմակերպվում է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղային ձևաչափով բոլորը թիմերը գրանցեցին իրար շատ մոտ արդյունք, բացառությամբ Դավիթ Բլեյանով համալրված Կամերա 5 թիմը, ովքեր այս անգամ 12 հարցից ճիշտ պատասխանելով 8-ին զգալի տարբերությամբ առաջ անցան բոլոր թիմերից։ Սակայն առաջ անցնելով ասեմ, որ այդ առավելությունը փոքր-ինչ չբավարարեց վերջնական արդյունքում հաղթող ճանաչվելու։ Այս անգամ էլ ընդհանուր խաղում հաղթեցին ավելի մեծ փորձ ունեցող «Փիղ» թիմը, Երկորդը «Կամերա 5»-ն էր, իսկ երրորդը 10-րդ դասարնցիներից կազմված «Մագնուս»  թիմը։ Առաջաին խաղի հաղթողներ՝ «Բազեները» այս անգամ միայն չորորդն էին։ Այսպիսով վերջին վճռորոշ փուլից առաջ մրցաշարային աղյուսակը ունի հետևյալ տեսքը։ 


Թիմ

Հորիզոնական

Միավոր

Փիղ

1

5

Բազեներ

2

3

Կամերա 5

3

2

Նովա

4

1

Մագնուս

4

1

 



Comments