Աշնանային մրցաշարի երկրորդ հանդիպումը

 Հարգելի՛ սովորողներ,

«Քրոնոս» գիտակների ակումբը սիրով տեղեկացնում է «Աշնանային մրցաշարի» երկրորդ՝ վճռորոշ հանդիպման մասին։

Առաջին խաղն անցավ չափազանց լարված ու տպավորիչ մթնոլորտում․ 11 թիմերի թեժ պայքարում հաղթող ճանաչվեց «Բազեներ» թիմը, պատվավոր 2-րդ տեղը զբաղեցրեց «Փիղ» թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց 10-րդ դասարանցիների «Նովա» թիմը, որը փաստաշարերի փուլում ցուցադրեց ֆենոմենալ արդյունք։

Սակայն պայքարը դեռ նոր է թեժանում, և առջևում 2-րդ խաղն է․ որը տեղի կունենա Հոկտեմբերի 14-ին, ժամը՝ 14:00-ին՝ Մարմարյա սրահում 

 Ինչպես առաջին խաղում, այս անգամ ևս ձեզ սպասվում է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» և «Փաստաշար» խաղային ձևաչափերի համադրություն․

  • 1-ին փուլ՝ 12 տրամաբանական հարց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ձևաչափով։

  • 2-րդ փուլ՝ 5 փաստաշար (յուրաքանչյուրը 5-ական հուշումով)։

Հիշեցնենք, որ մրցաշարի հաղթողը որոշվելու է 3 խաղերի արդյունքների հանրագումարով, ուստի յուրաքանչյուր միավոր ունի վճռորոշ նշանակություն։ Թե՛ առաջատարները, թե՛ նոր միացող թիմերը հիանալի հնարավորություն ունեն փոխելու մրցաշարային աղյուսակի պատկերը։



Սպասում ենք բոլորիդ Մարմարյա սրահում։ Մաղթում ենք հաջողություն։

«Քրոնոս» գիտակների ակումբ

Comments