Ինտելեկտուալ ստուգատես 9-րդ դասարանցիների համար
📅 Ե՞րբ. Մարտի 19-ին
⏰ Ժամը. 13:10 📍 Որտե՞ղ. Մարմարյա սրահ
Առաջին խաղի թեժ ու էմոցիոնալ պայքարից հետո «Քրոնոս» գիտակների ակումբը սիրով հրավիրում է բոլոր 9-րդ դասարանցիներին մասնակցելու մեր ինտելեկտուալ շարքի երկրորդ խաղին։
Եթե առաջին անգամ ձեր թիմին մի փոքր բան չբավականացրեց հաղթանակի համար, կամ եթե ցանկանում եք նորովի բացահայտել ձեր հնարավորությունները, ապա սա լավագույն առիթն է։ Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր նոր փորձ մեզ ավելի ուժեղ է դարձնում։ Այս անգամ սպասվում են ավելի հետաքրքիր հարցեր և ավելի դինամիկ պայքար։
Ի՞նչ է սպասվում այս անգամ.
Ձևաչափը. «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» (ավանդական 3 փուլ, 24 հարց):
Նոր հարցեր. Ավելի հետաքրքիր, տրամաբանական ու անսպասելի:
Գարնանային ուղեգիր. Լավագույն թիմերը կշարունակեն պայքարը գարնանային մեծ մրցաշարում:
Խաղի կանոններն ու պայմանները.
Մրցույթին կարող են մասնակցել մինչև 9-րդ դասարանի սովորողներից կազմված թիմերը։
Յուրաքանչյուր թիմում պետք է ընդգրկված լինի առավելագույնը 6 հոգի։
Խաղը բաղկացած է 3 փուլից (8-ական հարց), իսկ մտածելու համար տրվում է 1 րոպե։
Գրանցվել կարող եք հետևյալ հղումով։
Բոլորիդ մաղթում ենք հաջողություն։
«Կարևորը ոչ միայն մասնակցությունն է...» «Քրոնոս» գիտակների ակումբ

Comments
Post a Comment