📅 Մարտի 26 | 🕚 11:00 | 🏛️ Մարմարյա սրահ
Հարգելի՛ գործընկերներ,
«Քրոնոս» գիտակների ակումբը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու «Ի՞նչ, որտեղ, ե՞րբ» ձևաչափով ինտելեկտուալ հատուկ խաղ-մրցույթին։
Այս ուսումնական տարում մեր նպատակն է ոչ միայն զարգացնել ինտելեկտուալ շարժումը սովորողների շրջանում, այլև ստեղծել մի հարթակ, որտեղ դասավանդողները կարող են լիցքաթափվել, փորձարկել իրենց տրամաբանությունը և անձամբ ծանոթանալ մեր կողմից մշակված ու թվայնացված խաղային ձևաչափերին։
Ի՞նչ է սպասվում Ձեզ.
Տրամաբանական գրոհ. Հարցեր, որոնք պահանջում են ոչ թե հանրագիտարանային գիտելիքներ, այլ թիմային ճկուն միտք։
Գործնական ցուցադրություն. Դուք կտեսնեք, թե ինչպես կարելի է «Ի՞նչ, որտեղ, ե՞րբ», «Մենամարտ» կամ «Սեփական խաղ» ձևաչափերը կիրառել հենց Ձեր դասերին։
Մտավոր վերալիցքավորում. Հիանալի առիթ՝ կտրվելու առօրյա հոգսերից և վայելելու մտավոր պայքարի հաճույքը գործընկերների հետ։
Թիմային պայքարի դրսևում․ Քանի որ կրթահամալիրում գործում են բազմաթիվ մասնագիտական խմբեր նախընտրելի կլինի տեսնել այդ խմբերի միջև պայքար։
Ձևաչափը՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»
Գրանցվելու կամ հարցերի համար լացնել հետևյալ հղումը։
Կարևորը ոչ միայն մասնակցությունն է-«Քրոնոս» գիտակների ակումբ

Comments
Post a Comment