Ուսումնական Նախագիծ․ «Թումանյանական Աշխարհ»
Նախագծի նկարագրություն։ Սույն նախագիծը միտված է Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների ուսուցմանն ու ամրապնդմանը՝ ինտերակտիվ խաղային մեթոդների կիրառմամբ։ Նախագիծն իրականացվում է «Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակներում, որտեղ ավագ դպրոցի աշակերտները հանդես են գալիս որպես կազմակերպիչներ և համակարգողներ, իսկ կրտսեր դասարանների աշակերտները՝ որպես մասնակիցներ։
Նպատակը
- Խթանել սովորողների
հետաքրքրությունը դասական գրականության նկատմամբ։
- Զարգացնել աշակերտների
մեդիագրագիտությունը՝ թվային միջոցների կրթական ներուժը։
- Կրտսեր դպրոցի սովորողների մոտ մեծացնել
հետաքրքրությունը Հովհաննես Թումանյանի նկատմամբ։
- Ձևավորել համագործակցային
հմտություններ տարբեր տարիքային խմբերի միջև։
- Ավագ դպրոցի սովորողների մոտ
ձևավորել ու զարգացնել թիմային
աշխատանքի կարողությունները։
- Ստեղծել մշտապես աշխատող մեդիագործիք։
- Ստացված փորձը կիրառել այլ
ոլորտներում։
Նախագծի նախապատրաստական
փուլում ավագ դպրոցի սովորողները ներկայացնում են իրենց գաղափարները խաղը անց
կացնելու մոտեցումները և ըստ պատասխանատվության ու սովորողների ունակությունների
միմյանց միջև կատարում գործառույթների բաշխում։ Ըստ այդմ ի հայտ են գալիս, բովանդակային
մասի ու տեխնիկական պատասխանատուները, ինչպես նաև խաղերն անցկացնող խաղավարներ։
Այս դերերից յուրաքանչյուրը պահանջում է բավականին մեծ պատրաստվածությունը, իսկ
բարձր մակարդակով ներկայանալը ենթադրում է սովորողի կողմից ներդրված հսկայական
ջանքեր։ Բովանդակային մասի պատասխանատուները ուսումնասիրում են կոնկրետ խաղին առնչվող
թեմաները, քանի որ այս նախագիծը նվիրված է Հովհաննես Թումանյանին, ապա
բովանդակային պատասխանատուների խումբը ուսումնասիրում է Թումանյանի
կենսագրությունը ու ստեղծագործությունները, որից հետո հաշվի առնելով սովորողների
տարիքային խմբի առանձնահատկությունները առաջարկում
են խաղի բովանդակությունը՝ կազմելով հարցեր ու առաջադրանքներ։ Տեխնիկական
պատասխանատուների խումբը մշակումը է խաղերի անց կացման ձևաչափը, առաջարկում են դրանց
տարբեր տեսակներ։ Խաղը գրվելուց հետո այն անցնում է փորձարկման, որի արդյունքում ի
հայտ են գալիս խաղի թերությունները, որոնք շատ արագ շտկվում են։ Խաղավարների խումբը
ծանոթանալով պատրաստի խաղի բովանդակությանն ու կանոնները մշակում է այն անց կացման
կարգը։ Խաղավարների կարևոր պարտականություն է համարվում սովորողների խմբին մանրամասն
ու մատչելի կերպով ներկայացնել խաղի կանոնները, ինչպես նաև ողջ խաղի ընթացքում
հետևյալ խաղի բնականոն ընթացքին։
Խաղերի ընթացակարգերը
Միջոցառումը
կազմակերպվում է ավագ դպրոցի սովորողների կողմից, ովքեր նախապես ծանոթանում են
խաղի հարթակին և կանոններին։ Մասնակիցները մուտք են գործում խաղային համակարգ
իրենց անձնական հեռախոսների միջոցով։
Խաղը բաղկացած է
երեք հիմնական փուլից․
- Թիմային մրցույթ («3 Թիմերի
Պայքար»)։ Մասնակիցները
բաժանվում են խմբերի։ Էկրանին և հեռախոսներին ցուցադրվում են հարցեր կամ
բառեր՝ կապված Թումանյանի հեքիաթների և պոեմների հետ։ Թիմերը պետք է բանավոր
կամ թվային եղանակով տան ճիշտ պատասխանները։ Այս փուլը ստուգում է ընդհանուր
գիտելիքները և թիմային աշխատանքի կարողությունը։ Այս փուլի նպատակն է թիմային քննարկման և միասնական որոշում
կայացնելու հմտության զարգացումը, թիմային մարտավարության մշակումն ու իրականացումը։
- Թիմերի առցանց պայքար
(«Ուշադրության Փորձություն»)։ Յուրաքանչյուր աշակերտ աշխատում է անհատապես։ Էկրանին հայտնվում են
տարբեր բառեր, տարեթվեր և անուններ։ Մասնակցի խնդիրն է սահմանված ժամանակում
առանձնացնել այն տվյալները, որոնք վերաբերում են բացառապես Թումանյանին կամ
նրա հերոսներին։ Փուլը զարգացնում է ուշադրությունը և արագ կողմնորոշվելու
հմտությունը։
- Տեքստային աշխատանք («Հավաքիր
Տողերը»)։ Մասնակիցների
էկրաններին ցուցադրվում են բանաստեղծությունների կամ քառյակների խառնված
հատվածներ։ Խնդիրն է՝ վերականգնել տողերի ճիշտ հաջորդականությունը։ Ճիշտ
ընտրության դեպքում տողերը դասավորվում են էկրանի վերին հատվածում՝
ամբողջացնելով ստեղծագործությունը։ Այս փուլի նպատակն է գրական տեքստի իմացության, տրամաբանական հաջորդականության ստուգում։
Ամփոփում Խաղի ավարտին համակարգը ավտոմատ կերպով հաշվարկում է
արդյունքները։ Ընդհանուր էկրանին ցուցադրվում է ամփոփիչ աղյուսակը, իսկ
յուրաքանչյուր մասնակից իր սարքի վրա տեսնում է սեփական արդյունքը (զբաղեցրած տեղը
և կատարած սխալների քանակը)։
Նախագծից ակնկալվող վերջնարդյունքները։ Նախագիծը ամփոփելիս պետք է այն դիտարկել երեք տեսանկյունից,
ի՞նչ տվեց ավագ դպրոցի սովորողների, ի՞նչ տվեց կրտսեր դպրոցի սովորողներին և արդյունքում ի՞նչ նոր մեդիագործիք ունեցանք։
1.
Ի՞նչ տվեց նախագիծը ավագ դպրոցի սովորողներին
·
Կազմակերպչական և առաջնորդման հմտություններ։ Սովորողները
ձեռք կբերեն մեծ խմբերի հետ աշխատելու, արագ կողմնորոշվելու փորձառություն։
·
«Սովորեցնելով
սովորելու» հմտություն: Ուսումնասիրելով Թումանյանի կյանքն ու գործունեությունը
խաղեր կազմելու համար՝ ավագ դպրոցի սովորողները ոչ միայն վերհիշեցին իրենց ծանոթ
նյութերը, այլև սովորեցին բարդ տեղեկությունը մատուցել պարզ և մատչելի եղանակով։
·
Թիմային համախմբվածություն: Տարբեր հմտություններ
ունեցող սովորողները սովորեցին աշխատել որպես մեկ միասնական թիմ, որտեղ յուրաքանչյուր
սովորող հնարավորություն ստացավ դրսևորել իր լավագույն կողմերը։
2. Ի՞նչ տվեց
նախագիծը կրտսեր դպրոցի սովորողներին
·
Թիմային գործունեության մշակույթի ձևավորում: Սովորողների
համար ստեղծվեց հնարավորություն ոչ թե հանդես գալ որպես անհատ այլ, որպես թիմի
անդամ` վաղ տարիքից զարգացնելով թիմային աշխատանքի հմտությունները
·
Ինքնագնահատում և մոտիվացիա: Խաղի ավարտին ստացված
անհատական արդյունքները թույլ կտան յուրաքանչյուրին օբյեկտիվորեն գնահատել իր
գիտելիքները և մոտիվացվել՝ լրացնելու բացթողումները։
3. Ի՞նչ նոր
մեդիագործիք ունեցանք արդյունքում
·
Ստեղծվեց «Թումանյանական Աշխարհ» վեբ-հարթակը: Սա ոչ թե
մեկանգամյա օգտագործման խաղ է, այլ կայուն թվային ռեսուրս, որը հասանելի է
համացանցում։ Գործիքը կառուցված է այնպես, որ ապագայում հնարավոր է հեշտությամբ
փոխել հարցաշարը և այն հարմարեցնել այլ գրողների (օրինակ՝ Չարենցի կամ Իսահակյանի)
կամ նույնիսկ այլ առարկաների (Պատմություն, Աշխարհագրություն, Ֆիզիկա,
Կենսաբանություն և այլն) համար։
Ահա և խաղի հղումը։
Կարևորը ոչ միայն
մասնակցությունն է․․․․
«Քրոնոս» գիտակների ակումբ

Comments
Post a Comment