Թիմային ինտելեկտուալ խաղերի ձմեռային մրցաշարի երկրորդ փուլի ամփոփում։
Ձմեռային մրցաշարի երկրորդ փուլը մեկնարկեց փետրվարի 5-ին։ Արդեն նախորոք գրանցված ու իրար լավ ծանոթ թիմերը կարծես թե այս անգամ ավելի լավ էին պատրաստվել պայքարի, ու լավ է որ քանի գնում են խաղերի վերջնական արդյունքները ավելի անկանխատեսելի են դառնում։ Ի հայտ են գալիս թիմեր, որոնք ավելի ու ավելի լավ արդյունքներ են գրանցում։ Բերեմ կոնկրետ օրինակ, ձմեռային մրցաշարի առաջին փուլում հաղթելու համար առաջին փուլում հաղթող թիմին՝ «Փիղ» պահանջվեց վաստակել ընդամենը 23 միավոր, հնարավոր 37-ից իսկ այս անգամ 25 միավորը նվազագույն արդյունք էր։ Իսկ հաղթողը հավաքեց 31 միավոր։ Միավորների այսպիսի խտությունը խոսում է շատ թեժ ու անզիջում պայքարի մասին։ Իսկ երկու փուլից հետո մրցաշարային աղյուսակի տեսքը հուշում է, որ դեռ բազմաթիվ թիմեր ունեն հաղթելու հնարավորություն։ Այս անգամ «3000» թիմը գրավեց առաջին հորիզոնականը, իսկ «Կամերա 5»-ը երկորդն էր, Աշնանային մրցաշարի հաղթողները՝ «Փիղ» թիմը այս անգամ երրորդն էր։ Վերջին փուլից առաջ մրցաշարային աղյուսակը ունի հետևյալ տեսքը, չի բացառվում որ այս անգամ հաղթողը որոշվի լրացուցիչ խաղի արդյունքում։
|
Թիմի անունը |
Փուլ 1 |
Փուլ 2 |
Փուլ 3 |
Ընդհանուր |
|
Փիղ |
3 |
1 |
|
4 |
|
Բազեներ |
2 |
0 |
|
2 |
|
3
հազար |
1 |
3 |
|
4 |
|
Ռանդոմ |
0 |
0 |
|
0 |
|
Ռաֆինիա |
0 |
0 |
|
0 |
|
Կամերա
5 |
0 |
2 |
|
2 |
|
Չարբախ |
0 |
0 |
|
0 |
|
Նոա |
0 |
0 |
|
0 |
|
Գալակտիկոս
|
0 |
0 |
|
0 |

Comments
Post a Comment