Թիմային ինտելեկտուալ խաղերի ձմեռային մրցաշար առաջին փուլ
Բարեհաջող
ավարտելով թիմային ինտելեկտուալ խաղերի աշնանային մրցաշարը, նույն սկզբունքով նաև մեկնարկեց
ձմեռային մրցաշարը, մեկնարկային խաղի սկիզբը տեղի ունեցավ հունվարի 14-ին, ժամը 13։00-ին,
Մարմարյա սրահում։ Այս անգամ
մրցաշարին մասնակցելու հայտ էին ներկայացրել 8 թիմերը, որոնք էլ մեկնարկային հարցից
սկսած սկսեցին միմյանց դեմ մղվող հեռահար պայքարը։ Խաղի առաջին մասում՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»
ձևաչափի 12 հարցերից հետո գրեթե հավասար պայքար էր ընթանում թիմերից ոչ մեկը հսկայական
առավելություն չուներ։ Վճռորոշրը փաստաշար ձևաչափն էր, որի արդյունքում էլ ընդամենը
մեկ միավորի առավելությամբ հայտնի դարձավ առաջին փուլի հաղթողը։ Այս անգամ էլ իրենց
բարձր կարգը հաստատեցին գործող չեմպիոնները ՝ «Փիղ» թիմի խաղացողները, ովքեր ընդամենը
մեկ միավորով առաջ անցան փոխչեմպիոններից «Բազեներից»։
«3 Հազար» թիմը այս անգամ 3-րդն էր։
Առաջին փուլից հետո մրցաշարային աղյուսակը ունի հետևյալ տեսքը։
|
Թիմի
անունը |
Զբաղեցրած
տեղ |
Փուլ 1 |
Փուլ 2 |
Փուլ 3 |
Ընդհանուր |
|
Փիղ |
1 |
3 |
|
|
3 |
|
Բազեներ |
2 |
2 |
|
|
2 |
|
3 հազար |
3 |
1 |
|
|
1 |
|
Ռանդոմ |
4 |
0 |
|
|
0 |
|
Ռաֆինիա |
5 |
0 |
|
|
0 |
|
Կամերա 5 |
6 |
0 |
|
|
0 |
|
Չարբախ |
7 |
0 |
|
|
0 |
|
Նոա |
8 |
0 |
|
|
0 |

Comments
Post a Comment