Ձմեռային մրցաշար, 3-րդ փուլ
📍 Վայրը՝ Մարմարյա սրահ
📅 Օրը՝ Փետրվարի 24
⏰ Ժամը՝ 13։30
Թիմային ինտելեկտուալ խաղերի Ձմեռային մրցաշարը մոտենում է ավարտին։ Նախորդ երկու փուլերում թիմերը հանդես են եկել փոփոխական հաջողություններով, և ստացվել է այնպես, որ հաղթելու հնարավորություն ունի միանգամից մի քանի թիմ։ Ուստի, կարելի է ասել, որ սա յուրօրինակ եզրափակիչ է լինելու։
Հաշվի առնելով մրցաշարային աղյուսակի ներկայիս տեսքն ու
վերջին փուլում խաղարկվող միավորները՝ չի բացառվում, որ այս անգամ ամբողջ մրցաշարի
հաղթողին ստիպված լինենք որոշել լրացուցիչ փուլով։ Ակնկալվում է համառ և անզիջում
պայքար։
Բոլոր ցանկացողներին սիրով հրավիրում ենք՝ ներկա գտնվելու և
վայելելու թիմերի հետաքրքիր խաղը։
Comments
Post a Comment