«Հաջողակ քսանյակի» բարեհաջող ավարտը


Այսպիսի ձևաչափով խաղի կազմակերպման գաղափարը հղացավ դեռևս նախորդ ձմեռային ճամբարին և սովորողների մեծ մասի կողմից արժանացավ հավանության: Խաղը բավականին հետաքրքիր է ու սովորողներից պահանջում է ոչ միայն զարգացվածություն և ինտելեկտ, այլ նաև թիմային աշխատանք, ինչպես նաև պահանջի իմաստը հասկանալու ինտելեկտ:

Ինչպես նախատեսված էր, դեկտեմբերի 16-ին կայացան խաղի եզրափակիչ փուլերը: Բարեհաջող հաղթահարելով կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցներին՝ ունեցանք եզրափակիչի հետևյալ եռյակները՝ «Բազեներ» (Ռոբերտ Աթայան, Արեն Կարսեցյան, Ալբերտ Գալստյան), «ՄՍՆ» (Հրանդ Ղազարյան, Արամ Խաչատրյան, Վարագ Տումանյան) և «Թոփ 3» (Մելանյա Քեքեջյան, Գայանե Կալպակյան, Մելանյա Պետրոսյան): Ողջ խաղի ընթացքում տղաների թիմերը բավականին հաջող խաղ էին ցուցադրում, իսկ կիսաեզրափակիչները հաղթեցին համարյա առանց դիմադրության, և երկու խումբն էլ բավականին մեծ տարբերությամբ գրավեցին առաջին տեղերը: Բոլորովին հակառակ պատկերն էր աղջիկների պարագայում, ովքեր կիսաեզրափակիչում կարողացան կամային որակներ դրսևորել՝ միայն հայտնվելով եզրափակիչում: Խաղի տրամաբանությունը հուշում էր, որ հիմնական պայքարը ընթանալու է տղաների միջև («Բազեներ» և «ՄՍՆ»), իսկ աղջիկները («Թոփ 3») պետք է գոհ լինեն՝ եզրափակիչում հայտնվելով:

Հինգ փուլից կազմված եզրափակիչը անմասն չէր ինտրիգներից, անընդհատ փոխվող առաջատարներից ու ամենատարբեր էմոցիաներից: Առաջին փուլում գրեթե հավասար պայքարի արդյունքում աղջիկների թիմը մի փոքր նույնիսկ առաջ անցավ, երկրորդ փուլում իրենց խոսքը ասացին «ՄՍՆ»-ի տղաները, որոնք միավորներով առաջ անցան: Այնուհետև գործի անցան «Բազեները», որոնք եզրափակիչ տուրից առաջ բավականին մեծ միավորների տարբերություն ստեղծեցին, ու թվում էր, թե կկարողանան այդ տարբերությունը պահպանել, երբ աղջիկների թիմը անընդհատ կրճատում էր տարբերությունը: Ամենավերջին պահին, երբ գրեթե սպառված էր քսանյակը, հանկարծակի լսվեց 17 միավորանոց հարցի պատասխանը աղջիկների կողմից, որը և վերջակետ դրեց ողջ առաջնությանը:

Սրտանց շնորհավորում եմ հաղթողներին ու ընդհանրապես բոլոր մասնակիցներին, կարծում եմ՝ մտահաղացումը ծառայեց իր նպատակին:

Ողջ առաջնության ընթացքում, սովորողները ծանոթացած 32 ամենատարբեր բովանդակության քսանյակների հետ, որոնց բացահայտումը ոչ միյան հետաքրիր էր, այլ նաև ուսուցողական: Իսկ եթե չեք հասցրել հետևել բոլոր խաղերին սիրով ձեզ եմ ներկայացնում այդ քսանյակներից կազմված խաղացանկը:

Comments

Popular Posts