«Քրոնոս» գիտակների ակումբի կազմակերպած թիմային ինտելեկտուալ խաղերի աշնանային մրցաշարը արդեն պատմություն է, գրանցված ութ թիմերը երեք ամիս շարունակ միմյանց դեմ համառ ու անզիջում պայքար մղելով վերջապես վերջին խաղի վերջին հարցի արդյունքում որոշեցին հաղթողին, այս անգամ ընդհանուր երեք խաղերի արդյունքում հաղթող ճանաչվեց «Փիղ» թիմը։ Ողջ մրցաշարի ընթացքում գերազանց թիմային խաղ ցույց տված «Բազեներ» թիմը այս անգամ զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։ Մրցաշարի վերջին խաղում ուղղակի փայլեց «Կամերա N5», ովքեր հաղթելով վերջին խաղում զբաղեցրեցին պատվավոր երրորդ հորիզոնականը։
Սրտանց շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին հետաքրքիր ու մրցունակ մրցաշարին մասնակցելու համար։
Իհարկե մրցաշարը չէր հաջողի եթե չլինեին մշտապես կազմակերպչական հարցերում աջակցություն ցուցաբերած սովորողները։ Հատուկ շնորհակալություն աջակիցների հսկա թիմին, Դիոն Ասադուրյան, Արամ Միրզոյան, Աստղիկ Ալեքսանյան, Տաթև Մամիկոնյան, Լիա Աղաջանյան, Նատալի Խալաթյան, Գայանե Կալպակյան, Վիկտորյա Չաքմիշյան։
Մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը
|
Թիմի անունը |
Զբաղեցրած
տեղ |
Փուլ
1 |
Փուլ
2 |
Փուլ
3 |
Ընդհանուր |
|
Փիղ |
1 |
2 |
3 |
1 |
6 |
|
Բազեներ |
2 |
3 |
2 |
0 |
5 |
|
Կամերա 5 |
3 |
0 |
0 |
3 |
3 |
|
Ռաֆինիա |
4 |
0 |
0 |
2 |
2 |
|
3 հազար |
5 |
1 |
0 |
0 |
1 |
|
Գալակտիկոս |
6 |
0 |
1 |
0 |
1 |
|
Ռանդոմ |
7 |
0 |
0 |
0 |
0 |

Comments
Post a Comment