Հրաշալի քսանյակ

 Թիմային ինտելեկտուալ խաղերի ձևաչափ է, որը հիմնված է գիտելիքի, տրամաբանության և փաստերը համադրելու և արագ կողմնորոշվելու վրա: Այս դեպքում գործ ունենք տարբեր հաստատված աղյուսակների հետ, որոնցով կազմում ենք քսանյակներ, որոնցից հետո փորձում ենք գուշակել յուրաքանչյուրի զբաղեցրած հորիզանականը, քանի որ ամենաբարձր հորիզոնականում զբաղեցնողին գտնելն ավելի հեշտ է, ուստի միավորն էլ ավելի քիչ է, քան ավելի ցածր հորիզոնականում գտնվողինը: Օրինակ ավելի հեշտ է գուշակել, որոնք են ամենամեծ երկրները, քան քսաներորդ հորիզոնականինը: Խաղի ընթացքում յուրաքանչյուր պատասխանի հորիզոնականի համապատասխան թիմը ստանում են նույնքան միավոր, հաղթում է այն թիմը, որը ավելի շատ միավոր է վաստակում:

Քանի որ այս խաղի պարագայում, շատ կարևորը պատասխանելու հաջորդականությունը, ուստի այն որոշվում է նախնական հարցով, որի պատասխանը թվային մեծություն է, սկսում է այն թիմը, որի պատասխանը ամենամոտն է:

Ըստ նպատակահարմարության խաղերը կարող են անցկացվել համակցված ձևաչափով՝ ընդգրկելով մշակված ձևաչափերից մի քանիսը:

Մինչև դեկտեմբերի 6-ը տեղի կունենա թիմերի հայտագրումը, իսկ առաջնության առաջին փուլերը տեղի կունենան դեկտեմբերի 9-ին, 13:30 կրթահամալիրի փոքր դահլիճում: Եզրափակիչ փուլերը դեկտեմբերի 11-ին, 
13:00 կրթահամալիրի փոքր դահլիճում: Առաջնությունը տեղի կունենա օլիպիական ձևաչափով: 

Խաղին կարող են մասնակցել մինև 3 հոգանոց թիմերը, որոնք պետք է լրացնեն մասնակցությանը հայտը։ 



Comments

Popular Posts