Աշնանային մրցաշար, երկրորդ փուլ
 
2025-2026 ուսումնական տարվա ինտելեկտուալ խաղերի Աշնանային մրցաշարի երկորդ խաղը տեղի կունենա նոյեմբերի 6-ին, ժամը 13:30-ին,  մարմարյա սրահում: 
Թիմային ինտելեկտուալ մրցաշարը անցկացվելու է սեզոններով, յուրաքանչյուր սեզոնի համար անց է կացվելու երեք խաղ, իսկ հաղթողները որոշվելու են երեք խաղերի արդյունքով։ Աշնանային սեզոնին մասնակցելու հայտ ներկայացրած թիմերը կազմը մինչև մրցաշարի ավարտ փոփոխման ենթակա չէ։ Խաղին կարող են մասնակցել մինչև 6 հոգանոց թիմեր, սակայն թիմերը կարող են գրանցել մինչև 8 մասնակից։
Խաղը տեղի կունենա «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» և «Փաստաշար» ձևաչափերի համադրմամբ։ Քանի որ մրցաշարի այս փուլը տեղի է ունենում «Սեբաստացու օրեր» կրթահամալիրում նախագծի շրջանակներում, ապա խաղի երկրորդ մասը կնվիրվի բոլոր տարիների սեբաստացիներին և սեբաստացիների հետ առնչություն ունեցող անձնաց:
Նախորդ փուլի արդյունքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Նոր թիմ գրանցելու համար պետք է լրացնել հետևյալ հայտը։

Comments
Post a Comment