Առաջին փուլի հարցեր

  1.  Եթե ուզում ես հպարտանալ, հպարտացիր իտալերեն։ Եթե ուզում ես հրամայել, հրամայիր գերմաներեն։ Եթե ուզում ես սեր խոստովանել, խոստովանիր ֆրանսերեն։ Եթե ուզում ես հայհոյել, հայհոյիր թուրքերեն։ Եթե ուզում ես արևելքն զգալ, կարդա պարսկերեն։ Իսկ եթե ուզում ես աղոթել
    ․․ Ըստ Բայրոնի ո՞ր լեզվով պետք է աղոթել Աստծուն լսելի լինելու համար։
  2. Ի՞նչ է միավորում Քրիստափոր Կոլումբոսին, Սիմոն Բոլիվարին, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 2-րդին ու Սուրբ Մարինին։
  3. Կարծում եմ բոլորի համար էլ վիրավորական կլինի, եթե նրան համեմատեն կենդանու հետ, սակայն վերջերս տարածված նորարարությունից ելնելով այդ ընտանի կենդանու հետ համեմատվելը ոչ միայն վիրավորական չէ, այլ նաև պատվաբեր։ Նշեք այդ կենդանուն։
  4. Նացիստական Գերմանիայի կողմից ԽՍՀՄ-ի վրա հարձակումը սկսվեց գաղտնի նշանաբառի փոխանցումով, որը իրենից ներկայացնում է գերմանական բնակավայր։ Ասացեք այդ գաղտնաբառը, եթե ասեմ, որ մեր համար այն շատ հաճելի էր լսելը հատկապես 2013-2016 թթ։
  5. Մի շարք հարցումների համաձայն՝ նա համարվում է այդ հնագույն ազգի պատմության ամենահայտնի դեմքը, սակայն շատերը սխալմամբ նրան լիովին այլ ազգի ներկայացուցիչ գիտեն։ Ո՞վ է նա։
  6.  Հնդկաստանից դեպի Եգիպտոս ուղևորվող նավերը ունեին բավականին մեծ չափեր, որը պայմանավորված էր յուրահատուկ «բեռի» փոխադրմամբ։ Ինչի՞ մասին է խոսքը։
  7.  Որքան էլ տարօրինակ թվա, սակայն այս աշխարհահռչակ ընկերությունը ավելի շատ է անվադող արտադրում, քան «Միշլեն» և «Պիրելլի» ընկերությունները միասին վերցրած։ Ո՞րն է այդ ընկերությունը։
  8. Մի հետաքննող լրագրող, ով ուսումնասիրում էր հայտնի նկարիչ Ամադեո Մոդիլիանիի վերագրվող նկարների իսկությունը, կատակելով հայտարարեց, որ որքան էլ տարօրինակ է, սակայն Մոդիլիանիի նկարների մեծ մասը նկարել է դրանից հետո։ Ի՞նչ նկատի ուներ լրագրողը։
  9. Երբ աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկի ղեկավարին հարցրին, թե որն է իր թանգարանի ամենաթանկարժեք գանձը, նա պատասխանեց, որ դա այն դատարկ տեղն է թանգարանի պատին, որը մնացել է մի հայտնի գողությունից հետո։ Իսկ ի՞նչ էր գողացվել թանգարանից։
  10. Ֆրանսիացի Լուի Ռեյներն իր հայտնագործությամբ 19-րդ դարի կեսերին լուծեց մի մեծ խնդիր, որը հաճախ էր առաջանում տեքստ գրելիս։ Նա իր հայտնագործությանը տվեց հունական անուն, որը թարգմանվում է որպես «ուղղել»։ Ի՞նչ էր նա հայտնագործել։
  11. Հոդվածը, որը պատմում է, որ 63-ամյա Քիթ Ռիչարդսը մարմնավորելու է ծովահեն Ջեք Ճնճղուկի հորը, կրում է նույն անունը, ինչ որ ամերիկյան գրականության մի ստեղծագործություն։ Ո՞ր ստեղծագործության մասին է խոսքը։
  12. Սկսած ուշ միջնադարից՝ ասիական մի շարք երկրներում տարածվեցին յուրահատուկ կողմացույցեր, որոնք հյուսիսի փոխարեն ցույց էին տալիս դեպի այդ քաղաք տանող ճանապարհը։ Ո՞ր քաղաքի մասին է խոսքը։
  13. Դրանց մեծ թիվը նկարագրելու համար հունարենում և թուրքերենում օգտագործում են 40 թիվը, ռուսերենում՝ «բազմաթիվ» բառը։ Իսկ ի՞նչ թիվ են օգտագործում հայերենում և ինչի՞ մասին է խոսքը

Comments